Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:19 18-08-2022

Աճառյան փողոցում բախվել են 3 ավտոմեքենաներ. կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Ե.-ի վարած Opel Astra մակնիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Հարություն Պ.-ի վարած Nissan Murano մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Վիտալի Ա.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: