Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:23 18-08-2022

Զարեհ Սինանյանը հանդիպել է CNFA հկ ծրագրերի զարգացման նախագահի հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Cultivating New Frontiers in Agriculture (CNFA) հասարակական կազմակերպության ծրագրերի զարգացման նախագահ Նինո Կոբախիձեին:

Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի նպատակները, գործունեությունը և մարտահրավերները, ինչպես նաև ներկայումս իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում Նինո Կոբախիձեին ներկայացրել է CNFA կազմակերպության ծավալած հիմնական գործունեութունը, աշխատանքի ուղղությունները և կազմակերպության կողմից իրականացվող գործառույթները:

Այնուհետև հյուրը հավելել է գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումներ իրականցնելու և համագործակցելու պատրաստակամության մասին: