copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:11 18-08-2022

Արցախում հայտնաբերվել են շրջանառությունն արգելված թմրամիջոցներ

Օգոստոսի 16-ին ոստիկանության ՔՀ վարչության ծառայողները Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ ստացված տեղեկությունները համատեղ իրացնելիս, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի 53-ամյա Ն. Մ.-ին պատկանող Դաշուշեն գյուղում տեղակայված այգու տարածքը և հարակից շինությունը։

Հայտնաբերվել է 13.49 գրամ կանեփ տեսակի թմրամիջոցի նմանվող բուսական զանգված, 61.64 գրամ 3 կանեփ տեսակի բույսի արմատախիլ արած, իսկ վերջինիս տան զննությամբ պահածոների համար նախատեսված սենյակում դարակի վրա 3 առանձին փաթեթներում հայտնաբերվել է ընդհանուր 5.39 գրամ թմրամիջոցի նմանվող բուսական զանգված:

ՔՀ վարչությունը օգոստոսի 17-ին թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված ստուգումների արդյունքում, նույն օրը ժամը 18։15-ին Ստեփանակերտ քաղաքի «Զառին բաղ» կոչվող տեղամասից «Մերսեդես-Վիանո» ավտոմեքենայով ՔՀ վարչություն է բերման ենթարկվել՝ Ստեփանակերտ քաղաքի 23-ամյա բնակիչ Հ. Մ.-ն։

Անձնական խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանում հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ սև գույնի նստվածքով, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ փայլաթիթեղի մեջ հայտնաբերվել է 0,2 գրամ քաշով «Շոկոլադ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Օգոստոսի 18-ին ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարոյան փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել մայրաքաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Ա.-ն։

Անձնական խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա է 1 թղթյա փաթեթ 0.32 գրամ կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգվածով և 1 հատ կաթուցիչ՝ շականակագույն նստվածքով:

Դեպքերի ստուգումներով զբաղվում է ՔՀ վարչությունը։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
14:57 Ինչո՞ւ եք խոժոռվել, չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է. քաղաքացին՝ Աննա Հակոբյանին
13:54 Աննա Հակոբյանին ստորացնում են անմար կրակի մոտ
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
17:27 Ժողովո՛ւրդ, 100 հազար հավաքվեք, տեսեք Նիկոլը ոնց ա կուզ-կուզ փախնում․ ակցիայի մասնակից
17:00 Փաշինյանը կատարեց իր խոստումը. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգնել է
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
09:20 Ծիծեռնակաբերդը փակ է. սպասում են Նիկոլ Փաշինյանին
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան
22:23 Մեր գերդաստանի կանայք են միայն ողջ մնացել, տղամարդկանց թուրքերը սպանել են. Արաքսյա Դեմիրճյան

Ձեզ գուցե հետաքրքրի