Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:32 18-08-2022

Փոքր գազի բալոններով քաղցր բամբակ են վաճառում. նախագծեր՝ փողոցային առևտուրը վերահսկելու համար

Կառավարության նիստում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» հարցը, որի զեկուցող, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ նշված օրենքների փաթեթով առաջարկվում է ՏԻՄ օրենքում և քաղաքացիական օրենսգրքում կատարել փոփոխություններ․ «Առևտրի և ծառայությունների մասին սահմանված է, թե փողոցներում, բացօթյա հատվածներում ինչ տեսակի և որտեղ կարելի է առևտուր իրականացնել, նաև թվարկված են ապրանքնատեսակները, և Երևան համայնքը ու մեր բազմաթիվ համայնքներ բախվում են այդ խնդրին, որ փողոցային առևտուրն անընդհատ կա, և ինչքան էլ տույժեր են կիրառվում, վարչական ակտեր և այլն, խնդիրը չկարգավորված է մնում»։

Սանոսյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել և առաջարկում են, որ ոչ միայն նրանք կարողանան վարչական տուգանք կիրառել, այլև այն ապրանքները, որոնք այս պահին կհայտնաբերվեն, աշխատակիցներն իրավունք կունենան առգրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել՝ այսպիսով փորձելով կանխել փողոցային առևտրի այն հատվածը, որը չի կարելի, կամ վայրերը, որոնք դրա համար նախատեսված չեն։

Փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով Կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին։ «Տեղական ինքնակառավարաման օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին։

Երևանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանն ասաց․ «90 տոկոս դեպքերում իրենց անունով գույք չեն ունենում և այսպես գնում են, սնանկ են դառնում։ Այս խնդրի լուծումը մենք տեսնում ենք, որ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելիս կարողանանք այն միջոցները, որոնք օդտագործում են ծառայություններ մատուցելու կամ առևտուր են իրականացնում, կարողանանք բռնագրավել, որով, կարծում եմ, այս խնդիրը կկարողանանք վերջնականապես լուծել։ Պարբերաբար Երևան քաղաքում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամենը նորից կրկնվում է։ Խաղալիքներ, անգամ կենդանիներ են վաճառում, փոքր գազի բալոններով քաղցր բամբակ են վաճառում, և չգիտենք՝ ինչ տեխնիկական անվտանգություն է ապահովվում», - նշեց քաղաքապետը։

Վարչապետը կարևոր համարեց ստանդարտներ սահմանելը: Նա նշեց, որ երբ աղետ է լինում, այն ժամանակ անդրադառնում են կոմպրոմիսներին: «Մենք պետք է արձանագրենք, որ եթե սկզբունքային այս գիծը շարունակենք, հազարավոր օբյեկտներ պետք է դադարեցնեն գործունեությունը, և այստեղ գալու է հարց, որ այդքան մարդ ընտանիք է պահում, հացի փող է աշխատում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետահայաց նայում են, և հարց է բարձրանում, թե ինչու են այդքան ժամանակ կոմպրոմիսների համաձայնել: «Իմանալով, որ մեր բանակում ինչ պրոցեսներ կան, ասել ենք՝ դե, բանակին բան չանենք, անվտանգության հարց է, և հետո այդ կոմպրոմիսը մեր գլխին պայթել է, ամեն անգամ մեր կոմպրոմիսը մեր գլխին պայթել է»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է կենդանիներից, և հիմա փողոցներում կենդանիներ են վաճառվում, և հետագայում կարող է համաճարակ բռնկվել, հետո կգան զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ կհարգեն: «Եկեք որոշենք, որ, ի վերջո, երկրում, ստանդարտներ են լինելու»:

Անդրադառնալով կարուսելների անվտանգությանը՝ վարչապետն ասաց, որ որքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, մենք առաջիկա ժամանակում իքս պահի մի աղետ ունենալու ենք այդտեղ: «Քանի որ միայն վիզուալ նայում ես կարուսելներին, աղետի կոնկրետ նախանշան է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել