Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:57 18-08-2022

757 միլիոն դրամ՝ 15 բնակավայրի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Այսօր՝ օգոստոսի 18-ին մեկնարկել է Կառավարության հերթական նիստը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նիստի ընթացքում ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների համար մարզպետարաններին գումար հատկացնելու նախագիծը:

Նախագծով նախատեսվում է 757 միլիոն դրամ տրամադրել 15 բնակավայրի 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով:

«15 ծրագրերից երկուսը արդեն 2022 թվականի ծրագրեր են: Տեխնիկայի ձեռքբերում արդեն հասցրել ենք իրականացնել:
Մինչ այս պահը՝ մենք 273 ծրագրի համար վճարել ենք, հիմա կդառնա 288 ծրագիր, և գումարը կկազմի 8 միլիարդ 65 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը:

Ձեզ գուցե հետաքրքրի