Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:42 18-08-2022

Պայթյունից ԲԿ-ներ են տեղափոխվել 62 քաղաքացի, որից 58-ը առողջացումով դուրս են գրվել. Ավանեսյան

«Պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով ԲԿ–ներ են դիմել կամ տեղափոխվել 62 քաղաքացի, 58-ը առողջացումով դուրս են գրվել։ Այս պահին չորս քաղաքացի է գտնվում ԲԿ-ներում, նրանց վիճակը գնահատվում է բավարար և առաջիկա օրերին ապաքինումով դուրս կգրվեն»,- Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների վիճակին։

Ավանեսյանի խոսքով՝ վնասվածքները եղել են հիմնականում կոտրվածքներ, բեկորային վնասվածքներ, քերծվածքներ, այրվածքներ։ Բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնություն։ Բուժօգնությունն ամբողջությամբ կատարվել է պետպատվերով։