Երևան +13°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:18 18-08-2022

Կա երկու անհետ կորած, իսկ 16 դիերից մեկի անձը նույնականացված չէ. ԱԻ նախարար

ԱԻ նախարար Արմեն Փամփուխչյանը կառավարության նիստում «Սուրմալու» առևտրի կենտրոնում աշխատանքի վերաբերյալ ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են տարվում առևտրի կենտորնում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

«Օգոստոսի 14-ից մինչ այժմ իրականացվող աշխատանքները հետևյալն են․ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակների տակից ընդհանուր հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը զոհված են, 10-ը՝ փրկված։ Փրկվածները տարհանվել են առաջիկա երկու ժամերի ընթացքում, հրդեհի բռնկումից հետո։ Այս օրերի ընթացքում ներգրավված է եղել 935 քաղծառայող։ Կիրառվել է 60 տեխնիկա:

Ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը։ Մեկ հոգի դեռ համարվում է չնույնականացված, ներկա պահին կա երկու անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին անհետ կորածների շարքում է։ Մյուս անհետ կորածի անուն ազգանունն ունենք։ Մենք մաքրել ենք տարածքի 90 տոկոսը և ավել և մոտեցել ենք բուն էպիկենտրոնային գոտում»։