Երևան +17°
Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 22:23 17-08-2022

Աղավնոյի բնակչության՝ գյուղը լքելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 20-ը․ Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, որն արդեն քանի օր է՝ Աղավնոյում է, ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Աղավնոյի բնակչության՝ գյուղը լքելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 20-ը։

«Աղավնո մուտք գործած քաղաքացիների թիվը այս պահին գերազանցում է Աղավնոն լքած քաղաքացիների թվին։ Սակայն այնուամենայնիվ բավարար չէ, որպեսզի մենք կարողանանք բեկել գործընթացի տրամաբանությունն ու էությունը։

Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ կարծես թե ձևավորվել է մի մտայնությունը, որ այլևս Բերձոր, Սուս և Աղավնո համայնքերի ճակատագիրը վերջնականապես վճռված է։ Ես ձեզ ևս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պահին որևէ կերպ վճռված չէ այդ համայքների ճակատագիրը։ Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ գոնե այն, ինչին ես առնչվեցի վերջին մի քանի օրերին, կարող եմ անել մի ցավալի հայտարարություն, որ Աղավնոն համակարգային կերպով հանձնվում է»։

Մանրամասն՝ տեսանյութում։