Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:22 17-08-2022

Ավինյանը «Սուրմալու»-ում անթաքույց քարոզարշավ է անում

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Սուրմալու»-ում անթաքույց քարոզարշավ է անում։ Նա հայտարարել է, որ «Սուրմալու» է գնացել որպես Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու։

Փաստորեն Ավինյանն ընդգծել է, որ ինքն այնտեղ ոչ թե ներկա է որպես մտահոգ քաղաքացի, ոչ թե որպես նախկին պաշտոնյա, այլ ներկա է որպես քաղաքապետի թեկնածու, ինչը նշանակում է, որ դեռ նույնիսկ ընտրությունների մոտավոր ժամկետը հայտնի չլինելով՝ Ավինյանը սկսել է նախընտրական քարոզարշավ։

Սա ոչ միայն բարոյական տեսանկյունից է անընդունելի՝ հաշվի առնելով, որ աղետի հետևանքով 16 զոհ կա, այլ նաև Ընտրական օրենսգրքի առումով է անընդունելի, քանի որ այն քարոզարշավի հստակ ժամանակահատված է սահմանում։

Ամենից շատ դիտված