Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:47 16-08-2022

Ամերիկացիներն Աֆղանստանում թալիբներին թողել են աշխարհի լավագույն ռազմական տեխնիկան. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն Աֆղանստանը թալիբների կողմից գրավելու մեկամյակի կապակցությամբ այդ երկրում իշխանության գրավումն անվանել է «ամենամոթալի, ապաշնորհ և նվաստացուցիչ իրադարձությունը Միացյալ Նահանգների պատմության մեջ»:

Թրամփն այս հայտարարությունն արել է իր Truth Socia հաշվում ճիշտ նույն օրը, երբ մեկ տարի առաջ իսլամական ֆունդամենտալիստական խմբավորումը ներխուժել է մայրաքաղաք Քաբուլ՝ ԱՄՆ-ի բանակի հեռանալուց առաջ:

«Ուղիղ մեկ տարի առաջ Աֆղանստանի աղետը Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենախայտառակ, ապաշնորհ և նվաստացուցիչ իրադարձությունն էր», - ասել է Թրամփը։

Նախկին նախագահը շեշտել է, որ իրեն տխրեցրել է ոչ թե Աֆղանստանից ամերիկյան զորքերի բուն հեռանալը, այլ հեռանալու ձևը: Ըստ Թրամփի՝ ամերիկացիները թշնամուն թողել են ավելի քան 85 միլիարդ դոլար արժողությամբ աշխարհի լավագույն ռազմական տեխնիկան: