Նոր ուսումնական տարվա սկզբին մի քանի օր է մնացել։ Գրենական պիտույքների խանութներում մարդաշատ է, ծնողներն իրենց երեխաների հետ փորձում են գնել անհրաժեշտ գրենական պիտույքներ։ Որոշ ծնողներ դժգոհում են, որ այս տարի նախորդ, տարիների համեմատ, գների բարձրացում կա, բայց անկախ նրանից, թե ինչ արժեքի է, պետք է գնեն, որովհետև անհրաժեշտություն է։
Այսօր
Օragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից՝ գնե՞լ են անհրաժեշտ գրենական պիտույքները, նախորդ տարիների համեմատ՝ գնային փոփոխություն նկատե՞լ են, թե՞՝ ոչ, ինչքա՞ն գումար է անհրաժեշտ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներ ձեռք բերելու համար։