copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:11 13-08-2022

Որդին ահազանգել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով իր մայրը մահացել է․ shamshyan.com

Երեւանի բնակիչ, 57-ամյա Գ. Ավանեսյանն օգոստոսի 8–ին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ օգոստոսի 6-ին իր մայրիկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկների անփութության պատճառով մահացել է։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ահազանգով մեկնած ոստիկաններին տղամարդը պատմել է, որ իր մայրը մահացել է բժիշկների կողմից ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հետևանքով։