copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:30 12-08-2022

Կիևի դպրոցներում ամբողջությամբ հրաժարվել են ռուսաց լեզվի ուսուցումից

Կիևում հրաժարվել են ռուսաց լեզվով առարկաների ուսուցումից, չեն դասավանդվի նաև ռուսաց լեզու և ռուս գրականություն առարկաները: Այս մասին նշված է Կիևի քաղաքային պետական կառավարման կրթության և գիտության վարչության փաստաթղթում։

Ռուսաց լեզվով ուսուցումը կազմակերպելու խնդրանքով վարչությանն է դիմել մայրաքաղաքի «Ջուրա» երիտասարդական ակումբը: Դիմումին ի պատասխան՝ վարչությունից հայտնել են, որ Ուկրաինայի մայրաքաղաքում նոր ուսումնական տարում ուսումնական ծրագրերը չեն նախատեսում առարկաների դասավանդում ռուսերենով և ռուսաց լեզվի ուսուցումը ո՛չ որպես պարտադիր առարկա, ո՛չ էլ ընտրովի:

Ամենից շատ դիտված