Երևան +11°
Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:41 08-08-2022

Ի՞նչ անենք, այ քուր, Արցա՞խ ա մնացել. ինչ են պատրաստ անել քաղաքացիները Արցախի համար

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Լաչինի միջանցքի 3 գյուղերի՝ Աղավնոյի, Բերձորի և Ներքին Սուսի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված՝ բնակավայրերը լքելու համար, նախքան այդ էլ Արցախում լարված իրադրություն էր, ադրբեջանցիները նույնիսկ հրետանի ու անօդաչու թռչող սարքեր էին կիրառում Պաշտպանության բանակի զինծառայողների ուղղությամբ։ Դրա ֆոնին ՆԻկոլ Փաշինյանը Արցախից Հայաստան տեղափոխեց ՀՀ քաղաքացի ժամկետային զինծառայողներին՝ հայտարարելով, որ Արցախում «հայկական զորք» չկա։ Շատերերի կարծիքով՝ Հայաստանը Ադրբեջանի դեմ միայնակ է թողել Արցախին, բայց արդյոք ՀՀ քաղաքացիներն էլ են Արցախին միայնակ թողել։

Oragir.news-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչ են պատրաստ անել հանուն Արցախի, արդյոք ամեն ոք պատրաստ է ջանք գործադրել։

Մանրամասն՝ տեսանյութում։