Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում քննարկել է տարածաշրջանի վերջին զարգացումները։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:
«Աշխատելով միասին` ապահովելու դեէսկալացիան և բաց կապերը։ Բրյուսելում մեր հաջորդ առաջնորդների հանդիպումից առաջ երկխոսության հետամուտ լինելը և օրակարգի բոլոր կետերում կոնկրետ առաջընթացի հասնելը կարևոր է:
ԵՄ-ն հավատարիմ է մնում»: