Երևան +20°
Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:07 30-07-2022

Կարևորը՝ գրպանի ընկեր չլինեն․ քաղաքացիները՝ Ընկերության միջազգային օրվա մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Ընկերության միջազգային օրը նշվում է հուլիսի 30-ին, այն սահմանվել է ընկերներին երախտագիտություն հայտնելու նպատակով։ Ընկերության միջազգային օրը ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում։ Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011 թվականի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։ ՄԱԿ-ի որոշման մեջ շեշտը դրվում է տարբեր երկրների միջև ընկերական հարբերությունների ձևավորման կամ շարունակականության կարևորության վրա։

Oragir.news-ը այսօր հետքաքրքրվեց քաղաքացիներից ունեն արդյոք ընկերներ, ում են համարում լավագույն ընկեր, ինչ մարդկային որակներ պետք է ունենա լավ ընկերը։