copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 23:00 28-07-2022

Կոնդիցիոները շքեղություն չէ, այլ փողադրամիջոց. ՇՄՆ-ի ու Մկոյի պայքարը ցրտի դեմ

Օրեր առաջ Շրջակա միջավայրի նախարարությունը մի շատ կարեւոր հորդորով հանդես եկավ։ Կարեւորը՝ այդ հորդորը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործընկեր դերասան Մկրտիչ Արզումանյանի կատարմամբ էր։

Սիրված դերասանը ՇՄ-ի պատվերով մեզ հորդորում էր «ամռան շոգին օդորակչի ջերմաստիճանը չիջեցնել 20 աստիճանից ցածր, թեյնիկում լցնել այնքան ջուր, որքան անհրաժեշտ է, ճաշը տաքացնել անհրաժեշտ ջերմաստիճանի, ոչ ավելի, եթե չկա անհրաժեշտություն, չլողանալ շատ տաք ջրով, վարդակից անջատել չօգտագործվող սարքերը, այդ թվում՝ լիցքավորիչները․․․»։

Եւ գովազդի հեղինակները փորձել են այս հորդորակը կապել իրենց կառույցի հետ՝ վերջում նշելով, թե «դրսեւորիր էներգաարդյունավետ վարքագիծ, սրտացավ եղիր մայր բնության նկատմամբ»։

Ինչպես ասում են՝ սա երգի հետ կապ չունի, բայց գրել են, որ բռնի․․․։ Իրականում այս գովազդը կարող էր հրամցնել ցանկացածը, բայց ոչ ՇՄ-ն, հատկապես, երբ մեր երկրի շրջակա միջավայրն այսօր այնքան վատ վիճակում է՝ սկսած օդի, ջրի աղտոտվածությունից, մինչեւ կանաչ տարածքներ, ընդերք, կլիմա, որ առնվազն անտրամաբանական է «կանդիցիանեռների» գովազդով զբաղվելը կամ մտածելակերպ փոխելու կոչերը։ Պարզ է՝ հիմա արեւային էներգիան «եկամտաբար» եւ գլամուրային բիզնես է՝ բավականին նորարական, արդի, գովազդն էլ շենքերի էներգաադրյունավետ ծրագրի շրջանակներում է, բայց հարց է առաջանում՝ ՇՄ-ն ի՞նչ կապ ունի, հազարումի կարեւորագույն հարցերը թողել, էներգարդյունավետության հորդորակ է տարածում, բա ինչո՞ւ հանրությանը հուզող կոնկրետ հարցերի հետ կապված հորդորակներ չկան, թե ինչպես ապրել այս փոշու մեջ, ինչ են անում թափոններից մեզ ազատելու համար, մթնոլորտը մաքրելու եւ նախարարության մյուս թիրախային ուղղությունների շրջանակներում։ Գուցե բոլոր հարցերը արդեն լուծվել են, մնացել է էներգարդյունավետ վարքագիծը, որը, ինչպես Մկոն է համոզում, «թվում է, թե մանրուք է, բայց մեծ թռիչքները սկսվում են մանր քայլերից»։ Եւ քանի որ մեծ թռիչքներ չկան, անկեղծ ասած՝ դրանք սարսափելի են թվում այս անհուսալի իշխանությունների հետ, ՇՄ-ն եւս որոշել է մանր քայլերից սկսել՝ մայր բնության մասին հոգ տանելը «գցելով» մեր գրպանը, կարեւորը «կանդիցանեռի ջերմաստիճանը 20-ից չբարձրացնեք»։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել