Երևան +15°
Լուռ Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 22:39 18-07-2022

Ծփում է կանաչը. մի դժբախտ ու դժգույն լճի պատմություն

Սևանա լիճը կրկին կանաչել է, ափերին գարշահոտ է։

Պատճառներից մեկը ջրի բարձր ջերմաստիճանն է, մյուսը՝ լճի խախտված էկոհամակարգը։

Սևանի ավազանի բնակավայրերի կեղտաջրերի մեծ մասը թափվում է լիճը՝ նպաստելով լճի ծաղկմանն ու ճահճացմանը։

Արդեն 3 տարի է՝ կառավարությունը չի կարողանում կազմակերպել Մարտունուց, Գավառից և Վարդենիսից Սևան հոսող կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը։

Կայանների կառուցման համար արդեն 3 տարի է՝ գումար չի գտնվում։

Պատասխանատուներ ու մեղավորներ, ինչպես միշտ, չկան։

Կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցումը նախատեսվում է 2024-2026 թթ.։

Մինչդեռ գիտնականներն ահազանգում են, որ լիճը կարող է հայտնվել ոչնչացման եզրին։