Ուղիղ եթեր
Լուռ Ներքին 1 տարի առաջ - 21:58 07-07-2022

Մանվել Փարամազյան. սեր և ատելություն

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն այսօր ծաղկեփնջով ու լայն ժպիտով է դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ապա նրան ուղեկցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։

Մանվել Փարամազյանը ամիսներ առաջ կալանավորված էր, ու ինքը դա օրվա իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում էր որակում։ Նրա դուստրը՝ Լուիզա Փարամազյանը, դիմել էր միջազգային հանրությանը՝ ասելով, որ հոր նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ են իրականացվում։

Մանվել Փարամազյանը կալանավորվել էր 2021 թվականի հուլիսի 10-ին: Նա 2022 թվականի մայիսի 2-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։