copy image url
Ավելին 1 տարի առաջ - 20:42 30-06-2022

Երգիչ Ռ․ Քելլին 30 տարվա ազատազրկման է դատապարտվել կանանց և անչափահաս աղջիկների սեռական շահագործման համար

Նյու Յորքում դատարանը երգիչ Ռ Քելլիին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ կանանց և անչափահաս աղջիկների սեռական շահագործման համար։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2021 թվականի սեպտեմբերին։ Նրան սպառնում էր ցմահ ազատազրկում։
Ռ Քելլին մտադիր է բողոքարկել, ասել են նրա փաստաբանները։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա մեղադրվում է մի քանի այլ գործերում, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված։

Դատավարության ընթացքում տուժողները պնդում էին, որ Ռ. Քելլիի կողմից ենթարկվել են սեռական և ֆիզիկական բռնությունների, որ նա իրենց փակի տակ է պահել, շանտաժի է ենթարկել և վերահսկել նրանց կյանքը:

R Kelly (իսկական անունը Ռոբերտ Քելլի) հայտնի է դարձել 1990-ականներին որպես RʼnʼB երգիչ-երգահան: Նա երեք Գրեմմիի դափնեկիր է և Space Jam ֆիլմի «I Believe I Can Fly» հիթի հեղինակը։

Ձեզ գուցե հետաքրքրի