Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 20:36 30-06-2022

Վարչապետի աթոռը զբաղեցնողն ասում է՝ ինչը ԼՂԻՄ-ից դուրս է, պիտի տանք, ու մեկը չի հարցնում՝ բա Հադրութը, Շուշին ինչո՞ւ չեն վերադարձնում․ Սենոր Հասրաթյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Oragir.news-ը զրուցել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ։

-Պարո՛ն Հասրաթյան, Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր պայքարը․․․

-Ինձ համար անչափ ցավալի և դժվար է մեկնաբանել այդ հայտարարությունը, մանավանդ, համոզված լինելով, որ հայտարարության հեղինակը ոչ թե որոշում կայացնող է, այլ արդեն պատադրված որոշումը կատարող...

- Եթե անգամ ընդունենք, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Բերձորը պետք է հանձնենք, թեև շատ փորձագետներ պնդում են, որ այդ հայտարարությունում նման կետ չկա, այդուհանդերձ, Դուք տեսնո՞ւմ եք հնարավորություն որոշ ժամանակով հետաձգելու այդ կետի կատարումը, հատկապես որ Ադրբեջանը չի կատարել այդ նույն հայտարարության միակ կետը, որ պետք է իրագործեր։

-Այս իշխանությունների պարագայում ես դա բացառում եմ... Բացառում եմ, որովհետև տպավորություն ունեմ, որ հայկական կողմը, գրեթե, նույն շտապողականությունն է դրսևորում, ինչ շտապողականություն այդ և մյուս մեզ ոչ ձեռնտու հարցերում դրսևորում է ադրբեջանական կողմ: Եթե չեմ սխալվում, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այդ կետի իրագործման համար նախատեսված է մինչև 3 տարի ժամկետ: Բայց, փոխանակ, մենք փորձենք առաջնահերթ լուծել հայտարարության մեջ տեղ գտած մեր գերինիների կամ բռնատեղահանված բնակրությանն իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու հարցերը, չգիտես ինչու շտապում ենք Բերձոր մեկ տարուց էլ շուտ հանձնել... Կամ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ի լուր աշխարհի հպատորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վարչատարածքից դուրս բնակավայրերը պետք է տանք... Այդ դեպքում Հադրութն՝ իր գյուղերովլ, Շուշին, Քարին տակը, Մարտունու, Մարտակարետի և Ասկերանի բռնազավթված բնակավայրերը, որ ԼՂԻՄ-ի սահմաններում էին, ինչո՞ւ չեն վերադարձնում: Հենց դրա մասին բարձրաձայնում ես, ասում է դա Ռուսաստանի խնդիրն է գցում, գերիների հարցն ես բարձրացնում, ասում է Ռուսաստանը պետք է դա լուծի։ Ստացվում է, որ սրանք միայն հակազգային պատվերներ կատարող են, այլ ոչ թե խնդիրներ լուծող... Հավատացեք, այդ ամենից հետո ինձ միայն մի բան է զարմացնում․ես, իրոք, զարմանում եմ մեր ժողովրդի հանդուրժողականության և համբերության վրա...

- Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ նոր ճանապարհն առավել անվտանգ է, կարելի՞ է առհասարակ այս տեսանկյունից մոտենալ այդ հարցին, և որքանով կարող է ադրբեջանական կողմի կառուցած ճանապարհը անվտանգ լինել մեզ համար։

- Չգիտեմ, պատմության մեջ եղե՞լ է նախադեպ, երբ դեռևս չավարտված պատերազմի պայմաններում (իսկ պատերազմի վերսկսման հավանականությունը, գոնե, հայտարարությունների մակադակով, չեն բացառում ոչ ադրբեջանական և ոչ էլ հայկական կողմերը) թշնամին իր ուժերով ու միջոցներով հակառակորդ կողմի համար կիլոմետրերով ճանապարհ կառուցի: Ես նման օրինակ չգիտեմ... Իսկ դա արդեն բավականին մեծ կասկածների տեղիք է տալիս... Ինչ վերաբերում է Արցախի նախագահի հավաստիացումներին, ապա 44-օրյա պատերազմից հետո ես դժվարանում եմ դրանց լուրջ վերաբերվել...

- Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շտապում է վերցնել հենց ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներն ու բնակավայրերը։ Բերձորով ի՞նչ խնդիր է փորձում լուծել թշնամին։ Ինչո՞ւ է այնքան կարևոր Բերձորը, որ պատրաստ էր այլընտրանքային ճանապարհ ինքնուրույն կառուցել մեզ համար, միայն թե օր առաջ վերցնի Բերձորը։

- Վաղը եթե իմանաք, որ Բերձորում ադրբեջանական ստորաբաժանման հետ միասին թուրքական ստորաբաժանումներ կան տեղակայված, չզարմանաք։ Այն, որ Ադրբեջանի նախագահն այդքան ասում է՝ Զանգեզուր, Զանգեզուրի միջանցք, հենց այնպես չի ասում, դա իրենց համար պլացդարմ է, որ փորձում են ստեղծել։ Իսկ մեզ ընդամենը մի գնալ-գալու նեղ ճանապարհ է մնում, այն էլ չգիտենք որքան ժամանակով.. Ոչ ոք չգիտի, թե 2025 թ-ի նոյեմբերին, երբ վերջանա խաղաղապահ ուժերի Արցախում մնալու ժամկետը, ինչ է լինելու հետո։

- Կա՞ որևէ տարբերակ Բերձորը չհանձնելու։

- Ասել ու կրկնելու եմ․ տարբերակը մեկն է՝ պետք է այս կործանիչ իշխանություններին հեռացնել իրենց աթոռներից, հակառակ դեպքում ՝մենք անընդհատ կորցնելու ենք.. Իսկ այդ կորուստներն արդարացնելու միջոցներ սրանք միշտ գտնելու են։ Չե՞ք տեսնում, թե հիմա էլ ինչպես է «խաղաղության դարաշրջան» բացողը ժողովրդին վախեցնում պատերազմով, իբր, եթե Բերձորը չտանք, պատերազմով կվերցնեն, առանց հասկանալու, որ Բերձորն արդեն մեկ անգամ զենքով վերցրել են, բայց դա եղել է 30 տարի առաջ և դրա իրականացնողը հայ զիվորն էր... Այն զիվորը, որը սրանց նմանների ապիկարության արդյունքում հպարտ հաղթողից դարձել է խեղճ պարտվող... Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, ապա դա մեր կամքից անկախ լինելու է... Լինելու է այսօր արդեն ընթացքի մեջ գտնվող աշխարհաքաղաքական մեծ առճակատումների համատեքստում: Աստված մի արասցե, որ մենք այսօրվա անպատրաստ վիճակում հայտնվենք այդ թոհուբոհում: Իսկ դրա հավանականությունը, հավատածեք, շատ-շատ մեծ է: Մենք պարտավոր ենք հասկանալ, որ պատերազմները գալիս են մեր կամքից անկախ, այլ ոչ թե ցանկությամբ: Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, դա մեծ արհավիրքի սկիզբն է և պետք է անընդհատ մտածել այն մասին, որ հնարավոր է օրերից մի օր գործողությունների ճակատը տեղափոխվի հենց այստեղ...

- Տեղեկություն կա, որ ռուս խաղաղապահներն արդեն դուրս են եկել Բերձորից, քիչ առաջ էլ 2025 թ-ի նոյեմբերը հիշատակեցիք, մտավախություն չկա՞, որ հիմա Բերձորն են ասում՝ շրջանցեք, վաղը մեկ այլ բնակավայր կասեն։

- Այո՛, խնդիրն էլ հենց դա է։ Ես այսօր տեսնում եմ, որ Արցախի իշխանությունները ինքնուրույնություն չունեն, դա է խնդիրը։ Ես միշտ ասել եմ՝ քանի դեռ պատերազմը չի ավարտվել , ոչ թե Երևանից պիտի թելադրեն Ստեփանակերտին, այլև Երևանը պիտի լսի Ստեփանակերտի կարծիքը, խոսքը, բայց դա չի արվում։ Հիմա արցախցիներին իրականում գոտեպնդելու անհրաժեշտություն կա, պետք է գոտեպնդել արցախցուն, որովհետ հիմա առաջնագիծն այստեղ է։ Սակայն այս իշխանությունների պայմաններում դա հնարավոր չէ, քանի որ նրանք չունեն Հայրենիքն իր ամբողջության մեջ տեսնելու և ընկալելու ունակություն... Երկրի ղեկավարն իր էությամբ ինչքան պետք է կարճատես ու մանկամիտ լինի, որ Արցախի 75 տոկոսը հանձնելուց հետո աննախադեպ համարի Արցախին հատկացվող ֆինանսական միջոցներ ծավալը.. Եվ սա ասում է մեկը, ով արցախցուն տնազուրկ դարձնելով, թողել է սոցիալական օգնության հույսին: Այս իրավիճակից ելքը մեկն է․ Հայաստանում իշխանության պետք է գան ազգային մտածողությամբ անհատներ։ Ժողովուրդը պետք է իր ուղեղից հանի դրսից ներդրված՝ « նախկին թալանչիներ» կոդը և սկսի մտածել սթափ։ Նախկիններն էլ, ներկաներն էլ սխալներ են թույլ տվել, բայց նախկինների թույլ տված սխալները հնարավոր է ուղղել, իսկ ներկաներինը ուղղել հնարավոր չէ։ Մարդիկ հիմա ասում են՝ 30 տարվա մեջ պետություն չդարձանք , աշխարհում այդպիսի պետություն չկա, որ 30 տարվա ընթացքում դառնա անթերի ու իդեալական... Ուժեղ պետություն դառնալու համար պետք է ունենալ ուժեղ դաշնակից, բայց հիմքում ունենալ սեփական կարողությունները... Իսկ մենք շարունակ գնում ենք ծայրահեղությունից ծայրահեղության և արդյունքում ունենում այն, ինչ ունենք...

- Պարո՛ն Հասրաթյան, ինչպես հայտնի է , Հայաստանից այլևս ժամկետային զինծառայողներ չեն գալիս Արցախ։ Հասկանալի է, որ Արցախում հիմա ռուս խաղաղապահներն են, բայց ինչ-որ փուլում նրանց ներկայության հարցը բարձրացվելու է, Արցախը կարո՞ղ է ինքնաբավ լինել սեփական սահմանները պաշտպանելու համար։

- Մենք այլ ելք չունենք և ստիպված ենք նորից վերադառնալ ակունքներին և անցնել այն ճանապարհը, որն արդեն մի անգամ անցել ենք: Համոզված եմ, մենակ չենք մնալու...

Ամենից շատ դիտված

12:00 Ալեն Սիմոնյանին կտանեի «Ծղոտներ» ու «ուբիդիտ» կանեի, թե այդ տարածքներն ումն են. Վարդան Ղուկասյան
08:14 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ Հրապարակ
07:42 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. Փաստ
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
11:57 Զառա Արամյանը տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur․am
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
22:02 Գյումրիում բարի մարդիկ ինձ կարի մեքենա նվիրեցին, հիմա իմ ձեռքի շնորհքով եմ ապրում. արցախցի դերձակ
08:42 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
18:30 Որ ոչ ոք գլխի չընկնի․ Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 
21:30 Ցեղասպանություն բառը վերացրե՛ք. նորի՞ց եք ուզում իրար կոտորել. հարցում