copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:29 30-06-2022

Նիկոլ Փաշինյանը դեռևս հաղթում է միայն ընդդիմությանը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր «հաղթարշավը»։ Վերջին ասուլիսը դրա հերթական ապացույցն էր, թե ինչպես է նա հաղթում ինքն իրեն՝ պարտության մատնելով իր հռչակած բոլոր արժեքները։ Նա իշխանության եկավ կոնկրետ արժեքներով ու կոնկրետ երևույթների դեմ պայքարի խոստմամբ, բայց հերթով տապալեց բոլոր խոստումները՝ պարտվելով իր իսկ հռչակած մարտահրավերներում։ Նա պարտվեց Հայաստանը ժողովրդավարության բաստիոն կառուցելու հարցում, նա պարտվեց խոսքի ազատության կայացման հարցում, նա պարտվեց նախկինների թալանը հետ բերելու հարցում, և ամենակարևորը՝ նա պարտվեց խաղաղության օրակարգի հարցում, քանզի իր գալով՝ մեր գլխին բերեց պատերազմ, որում ևս պարտվեց։ Հիմա էլ խոսում է պարտված պատերազմից հետո խաղաղություն հաստատելու մասին, բայց վերջին ասուլիսում խոստովանեց, որ այդ հարցում էլ է պարտվել։ Ինչո՞ւ, որովհետև իր հռչակած խաղաղության օրակարգը, պարզվում է, չի երաշխավորում վերջնական խաղաղությունը մեր երկրում։

Նա պարտվեց արժեքային առումով, երեխաների դաստիարակության, բարոյական նշաձողի բարձրացման, կրթության, մշակույթի ասպարեզներում, այսինքն՝ բոլոր այն հարցերում, որոնցում մենք պայքարելու և հաղթելու տեղ ունեինք, նա հերթով ոչնչացրեց դրանցում հաղթանակի հասնելու մեր բոլոր շանսերը։

Նիկոլ Փաշինյանը այս պահին դեռևս միայն ընդդիմությանն է կարողանում հաղթել։ Ու հաղթում է անվերապահ՝ ջախջախիչ պարտության մատնելով իր հակառակորդներին։ Նա մաշեցրեց ընդդիմութան ռեսուրսը, ջլատեց նրանց ուժերը, հիմա էլ ասում է՝ պիտի զրկեմ մանդատներից։ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է՝ կա՛մ խելոք կգան ու կմասնակցեն նիստերին, կա՛մ կզրկվեն մանդատներից։ Այ սա իսկապես Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է։ Այստեղ նա իրոք անպարտելի է։ Մեկ ընդդիմության դեմ պայքարում է անպարտելի, մեկ անբարոյականության ու ցինիզմի մրցավազքում։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
12:18 Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր
13:22 Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան