Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:36 29-06-2022

Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել

Հունիսի 29-ին՝ ժամը 04:32-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ «Լյուքս մարկետ»-ի մոտակայքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:01-ին:

Այրվել են խանութի (40 քմ) կախովի առաստաղը (2 քմ), հագուստ և 21 քմ տարածքը ջերմահարվել է։