Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:08 27-06-2022

ՀՀ ոստիկանությունը մեկ անձից գնման ընթացակարգով 44 մլն 188 հազար դրամի պայմանագիր է կնքել լեհական ընկերության հետ

ՀՀ ոստիկանությունը հունիսի 20-ին մեկ անձից գնման ընթացակարգով 44 մլն 188 հազար դրամի պայմանագիր է կնքել «Լեհական արժեթղթերի արտադրամաս» ընկերության հետ, որով ընկերությունը պարտավորվում է մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ը 7 736 հատ կենսաչափական անձնագիր մատակարարել Հայաստանի Հանրապետություն։

Յուրաքանչյուր անձնագիրը համարժեք է 5712 դրամի։ Անձնագրերը պետք է համապատասխանեն ICAO 9303 առաջին և երկրորդ մասի ստանդարտների․ շապիկը՝ բարձրորակ, ճկուն, պլաստիկ, 180 աստիճան ջերմակայուն։

Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրի բլանկը պետք է նախատեսված լինի առնվազն 10 տարի շահագործելու համար։

Ձեզ գուցե հետաքրքրի