Երևան +15°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 09:06 27-06-2022

Իրանը հրթիռ-կրիչի բարեհաջող փորձարկում է իրականացրել

Իրանը «Զուլջանախ» հրթիռ-կրիչի երկրորդ բարեհաջող փորձնական արձակումն է իրականացրել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման ֆոնին։

Եռաստիճան կրիչով հրթիռում երեք աստիճաններից երկուսն աշխատում են բացառապես պինդ վառելիքով: Եվս մեկ աստիճան գործում է հեղուկ հրթիռային կերոսինի միջոցով:

Փորձարկումների ընթացքում ստացված տեղեկատվությունը նախատեսվում է օգտագործել առաջիկայում արբանյակի ուղեծիր դուրս բերման համար, հաղորդում է Reuters-ը։

Հրթիռի փորձարկման մասին հաղորդագրությունները տարածվել են այն բանից հետո, երբ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը ժամանել է Թեհրան՝ 2015թ․-ի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով: Ըստ Financial Times-ի, բանակցությունները կսկսվեն Բրյուսելի միջնորդությամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։