copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:35 25-06-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավոտվթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Արմեն Գ-ի վարած Opel Zafira մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Անդրանիկ Հ-ի վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել այնտեղով անցնող գազատար խողովակին և հայտնվել դաշտում, Opel-ը՝ գլխիվայր, ինչից առաջացել է հրդեհ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ամենից շատ դիտված