Երևան +26°
Ուղիղ եթեր
Եկեք հետ տանք Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 19:08 16-06-2022

Փրկիչը` Արցախի մասին

Հունիսի 15-ին Ազգային ժողովում 2021 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղի կարգավիճակը նպատակ չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց:

Նրա խոսքով՝ եթե նախկինում բանակցություններում հայկական կողմի հայեցակարգի հիմքում ընկած էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որից բխում էին Ղարաբաղի բնակչության անվտանգության իրավունքներն ու երաշխիքները, ապա այժմ հիմքն իրավունքներն ու անվտանգությունն են, որից բխում է արդեն կարգավիճակը:

«Մենք արձանագրում ենք, որ այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց։ Այն պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, ազատություններն ու անվտանգությունը»։

Մինչդեռ մեկ տարի առաջ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց «Անջատում հանուն փրկության» բանաձևը, որը պետք է դրվեր բանակցությունների հիմքում։ 2021 թ-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում խոսելով բանակցային գործընթացի հետագա ընթացքի մասին՝ Փաշինյանն ընդգծեց․ «Մենք պետք է հետևողականորեն շարունակենք Լեռնային Ղարաբաղի համար «Անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը»։


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
17:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման