copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:17 03-06-2022

Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա Արևը դուրս գրվեց հիվանդանոցից

Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

Նա գրել է․ «Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն: Մեկ ամսից ավելի է՝ մեր բժիշկները ոչ միայն բուժեցին նրան, այլև տվեցին ծնողական խնամք և ջերմություն:
Շնորհակալություն ողջ անձնակազմին»:

Հիշեցնենք, որ 2-ամյա երեխային ապրիլի 25-ին գետն էր գցել 31-ամյա մայրը՝ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով։ Երեխային անգիտակից վիճակում գետից դուրս է բերել որոնողական խմբին միացած քաղաքացին։ Մայրը ձերբակալվել է։

Ձեզ գուցե հետաքրքրի