Երևան +19°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:34 28-05-2022

Թուրքիան մտադիր է 2023 թ. առաջին եռամսյակում սպառել Սև ծովի գազը

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ հանրապետությունը ծրագրում է 2023 թվականի առաջին եռամսյակում օգտագործել Սև ծովում արդյունահանվող գազը, գրում է թուրքական Star օրաթերթը։

«Ես կցանկանայի Թուրքիայի մեր բոլոր քաղաքացիներին լավ լուր հաղորդել, որ 2023 թվականի առաջին եռամսյակում նրանք իրենց խոհանոցներում կվառեն Սև ծովում արդյունահանվող գազը»,- ասել է Օքթայը։

Մինչ այս երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել էր, որ Անկարան նախապատվությունը կտա կարճաժամկետ և միջնաժամկետ պայմանագրերին՝ շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը չխախտելու համար։