copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:39 19-05-2022

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Շառլ Միշելի և Իլհամ Ալևի հետ եռակողմ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։