copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:12 15-05-2022

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Մայիսի 13-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Մովսես Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 7-ից ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԼՂՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ամենից շատ դիտված