Ներքին 2 տարի առաջ - 21:30 06-04-2022

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել է Բրյուսելում:

Ավելի վաղ Փաշինյանը հանդիպում էր անցկացրել Միշելի հետ՝ ներկայացնելով նրան Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ֆոտոշարք