copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:56 26-03-2022

Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա․ Ադրբեջանի պատասխանը՝ ՌԴ ՊՆ-ին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՌԴ ՊՆ-ի հայտարարությանը՝ կապված Արցախում ստեղծված իրադրության հետ։
Ինչպես փոխանցում է Tert.am-ը, հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն «ցավում է Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի 2022 թվականի մարտի 26-ի միակողմանի հայտարարության համար, որը չի համապատասխանում իրականությանը»։

«Մարտի 25-ին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ադրբեջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Զրույցի ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ տեղամասերում դիրքերը ճշտվում են։ Սակայն մարտի 26-ի առավոտյան հայկական զինված խմբավորումները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա։ Իրականացված միջոցառումների արդյունքում նրանք ստիպված են եղել նահանջել»,-ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ «Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ»։

«Ցավոք, այդ հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ հայկական բանակի մնացորդների և ապօրինի հայկական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերում Ադրբեջանի տարածքից դեռ չի իրականացվել։ Ուստի հայտարարության դրույթները խախտում է Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը»։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների միջև ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։

«Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա։ Հայտարարության մեջ նշված գյուղը ոչ թե Փուրուխ է կոչվում, այլ Փարուխ։

Վերոնշյալի կապակցությամբ Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ին ապահովել հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքներից»։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը և ճիշտ նշել Ադրբեջանի տարածքների անվանումները։

Ամենից շատ դիտված

13:13 Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար
00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
13:23 Լարված իրավիճակ` Երևան-Սևան ճանապարհին. քաղաքացիները փակել են այն. ՈւՂԻՂ
16:15 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը