Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:30 04-12-2021

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստան-Հայաստան սահմանային գոտում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեկտեմբերի 4-ին` ժամը 11:26-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Բավրա գյուղում, Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ համայնքներում` 2-3 բալ ուժգնությամբ։