Երևան +17°
Եկեք հետ տանք 2 տարի առաջ - 15:31 17-11-2021

Եկեք հետ տանք․ ՀԱՊԿ

Անցյալ տարի, պատերազմի օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անընդհատ կրկնում էր, որ Արցախյան կոնֆլիկտը, շատ ցավոտ հարց է իր համար, քանի որ երկու ժողովուրդների հետ կան շատ սերտ կապեր։ Սակայն, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ռուսները հանկարծ հիշեցին, որ գոյություն ունեն հատուկ ընթացակարգեր, ու եղբայրական պետությանը կօգնեն, երբ լինի գրավոր դիմում։

Ավելին, երեկ ռուսական պետական Ռիա Նովոստի կայքը լուր հրապարակեց, որ Հայաստանն, այնուամենայնիվ, գրավոր դիմում ներկայացրել է ՀԱՊԿ-ին, սակայն շատ արագ այդ լուրը ջնջեցին։ Այստեղից կարելի է հետևություն անել, որ ՀԱՊԿ-ն այնքան էլ շահագրգռված չէ օգնել Հայաստանին։