Երևան +11°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:58 10-07-2021

Մեկնարկել է հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող «Բարեկամություն» կամրջի շինարարությունը

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա տեղի է ունեցել նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Կարսելաձեն:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Սուրեն Պապիկյանը: Երկուստեք արձանագրվել է, որ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կառուցվող «Բարեկամություն» կամուրջը հավակնում է դառնալ հայ-վրացական բազմադարյա բարեկամությունը առարկայական դարձնող հաջողված ծրագրերից:

«Երկու երկրների, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև սերտ համագործացության արդյունքում, չնայած նախորդ տարվա՝ համավարակով և պատերազմով պայմանավորված խոչընդոտներին, մեզ հաջողվեց ապահովել ծրագրի անընդհատությունը, մշակել անհրաժեշտ փաստաթղթերը և սկսել երկար սպասված շինարարությունը: