Երևան +16°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 16:49 25-06-2021

Instagram-ը փորձարկում է նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին հրապարակումներ կատարել նաև անձնական համակարգիչներից

«Instagram» սոցիալական ցանցը փորձարկում է նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին հրապարակումներ կատարել իրենց համակարգիչներից, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Facebook»-ի ներկայացուցիչ Քրիստին Փայը:

«Մենք գիտենք, որ շատերը «Instagram» են մուտք գործում իրենց համակարգիչներից: Որպեսզի կատարելագործենք այդ գործընթացը, փորձարկում են հենց համակարգիչներից հրապարակումներ կատարելու հնարավորություն ընձեռող նոր գործառույթ, որը թույլ կտա անձնական համակարգչից հրապարակումներ կատարել օգտահաշվում»,- ասել է «Facebook»-ի ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ ըստ փորձագետների՝ նման որոշումը պայմանավորված է նաև ոլորտի բարձր մրցակցության պայմաններում սոցիալական ցանցի կատարելագործման անհրաժեշտությամբ:

Ձեզ գուցե հետաքրքրի