Մայիսի 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին, 22-ի կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում մայիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը կլինի +28-ից +30, երեկոյան՝ +20-ից +22 աստիճան։