copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:10 10-03-2021

ՇՈՅԳՈՒՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն մարտի 10-ին հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցը տեղի է ունեցել Երևանում սրված քաղաքական ճգնաժամի ֆոնին: Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության տարբեր ասպեկտներին, Լեռնային Ղարաբաղի այն տարածքների ներկա իրավիճակին, որտեղ ռուս խաղաղապահները իրականացնում են իրենց խնդիրները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայաստանում քաղաքական իրադրության սրման պատճառ է հանդիսացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու որոշումը: Այս որոշումը զինվորականությունը լավ չի ընդունել:

Հիշեցնենք, որ Հայստանում է տեղակայված 104-րդ ռուսական ռազմաբազան: Կայազորեր են տեղակայված Գյումրիում և Էրեբունիում: Բացի այդ՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված է 2000 հոգանոց ռուսական խաղաղապահ զորախումբ: Մի շարք փորձագետներ ենթադրում են, որ եթե Հայաստանում ճգնաժամը շարունակվի, Ռուսաստանը կարող է կորցնել իր ռազմական բազաները այստեղ: