Երևան +16°
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:59 21-01-2021

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆ ՓԱԿ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ, ՉԻՎԱ-ԵԼՓԻՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ, ՍԱՐԱՎԱՆ-«ԶԱՆԳԵՐ» ԿՈՉՎՈՂ ՀԱՏՎԱԾԸ և ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ․ ԼԱՐՍԸ ԲԱՑ Է ՄԻԱՅՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Գեղարքունիքի մարզի ավտոճանարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում, Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։