copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 18-01-2021

«COVID-19» համավարակը կարող է հանգեցնել սնկային հիվանդության տարածման

Կորոնավիրուսի համավարակը կարող է նպաստել վտանգավոր սնկային հիվանդության՝ «Candida auris»-ի տարածմանը: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Ի. Ի. Մեչնիկովի անվան հյուսիսարևմտյան պետական ​​բժշկական համալսարանի կլինիկական սնկաբանության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ Նիկոլայ Կլիմկոյին:

«Հիվանդանոցային բռնկումներ արդեն գրանցվել են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Փորձագետի խոսքով, սնկային հիվանդության նշված տեսակը դժվար է ոչ միայն բուժելը, այլև ախտորոշելը: Ախտորոշման համար անհրաժեշտ միջոցները հասանելի են միայն խոշոր կենտրոններում:

Ի դեպ, միանգամից մի շարք հակասնկային դեղեր չեն ազդում «Candida auris» տիպի սնկի վրա: